Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Հռոմի պապը մտահոգված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով

am
Hrhomi pape mtahogvats e Merdzavor Arewelk`owm tirogh iravichakov_61243

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր մտահոգություններն է հայտնել՝ կապված Պաղեստինի և Իսրայելի միջև հարաբերությունների սրման և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ:

 

«Ես շատ մտահոգված եմ Սուրբ հողի վրա և Մերձավոր Արևելքում լարվածության սրման կապակցությամբ, նաև բռնության աճով, որը մեզ մշտապես հեռացնում է  խաղաղության, երկխոսության և բանակցությունների ճանապարհից», - ասել է Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում ելույթ ունենալիս:

 

«Իմ խորին ցավն եմ հայտնում զոհերի և վիրավորների համար, և աղոթքով ու հոգով փարվում նրանց, ովքեր տառապում են: Կրկնում եմ, որ բռնության կիրառումը երբեք չի կարող հանգեցնել խաղաղության: Պատերազմը պատերազմ է ծնում, բռնությունը՝ բռնություն: Կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին վերահաստատել իրենց պարտավորությունները, որպեսզի հաստատվի երկխոսություն, արդարություն և խաղաղություն», - ասել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

 

Հիշեցնենք, որ բողոքի ցույցեր են սկսվել Գազայի հատվածում երկուշաբթի օրը  Իսրայելի հիմնադրման 70-ամյակի և ԱՄՆ դեսպանատան Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու համար: Իսրայելցի զինվորները կրակ են բացել պաղեստինցի  ցուցարարների ուղղությամբ: Վերջին տվյալներով բախումների ժամանակ զոհվել է 61 պաղեստինցի: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը երկրում երեքօրյա սուգ է հայտարարել:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ