Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Հյուսիսային Կորեայի քննադատությունը ռազմավարության մի մասն է. Մուն Ջեին

am
Hyowsisayin Koreayi k`nnadatowt`yowne rhazmavarowt`yan mi masn e. Mown Jein_77083

ԱՄՆ-ի հասցեին Հյուսիսային Կորեայի քննադատությունը ապամիջուկայնացման վերջին բանակցություններից հետո դարձել է նրա ռազմավարության մի մասը, և նրանց միջև բանակցությունները «ճիշտ ուղու» վրա են։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը։ Փոխանցում  է Reuters-ը:

Փհենյանը Վաշինգտոնին մեղադրել է «գանգստերի պահանջների» մեջ, որոնք առաջ է քաշվել Հյուսիսային Կորեայում պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների ժամանակ։

Մուն Ջեինի խոսքով, Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների միջև Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները կարող են խոչընդոտների բախվել և ժամանակ պահանջել։ «Ոչ ոք չի կարող լավատես լինել արդյունքների հարցում, բայց իմ զգուշավոր մոտեցումն այն է, որ բանակցությունները հաջող կլինեն, եթե Հյուսիսը լիակատար ապամիջուկայնացում իրականացնի, իսկ միջազգային հանրությունը ջանքեր կգործադրի Հյուսիսում անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ»,-ասել է նա։

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ