Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ի՞նչ են ուզում, որ մենք զսպվենք, իրենք էլ ինչ ուզեն, անե՞ն. Երիտասարդաց միության փոխատենապետ

am
I?nch` en owzowm,  or menk` zspvenk`, irenk` el inch` owzen, ane?n. Eritasardats` miowt`yan p`okhatenapet_77339

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

 Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցու երիտասարդաց միության փոխատենապետ Նազիկ Նիկոլյանի  խոսքով՝ հոգևոր  հարցերը պետք է լուծեն եկեղեցականները, այլ ոչ թե աշխարհականները:  Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցի ժամանակ ասաց  Նիկոլյանը՝ անդրադառնալով «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժմանը:

«Հենց սկզբից դեմ եմ եղել այդ շարժմանը և հստակ հայտնել եմ  իմ դիրքորոշումը, որ սա աշխարհականների լուծելու հարցը չէ: Սա հոգևորականների խնդիրն է, և դա  պետք է իրենց մեջ լուծեն, ոչ թե աշխարհականներին իրար դեմ դուրս բերեն և  նրանց թիկունքում  թաքնվեն: Յուրաքանչյուր ոլորտ ունի իր ներքին խոհանոցը, առավել ևս հոգևոր ոլորտը, որին պետք է շատ զգույշ վերաբերվել»,- ասաց Նազիկ Նիկոլյանը:   

Անդրադառնալով  նախաձեռնության անդամ Հայր  Կորյունին՝ Նիկոլյանն ընդգծեց. «Երբ Հայր Կորյունն ասում է՝ ես մեղսավոր մարդ չեմ, ես արդար եմ, դա ավելի հիասթափվեցրեց ինձ  այդ հոգևորականի կերպարից: Հոգևորականներն իրենք են մեզ սովորեցնում, որ պետք է Նարեկացի կարդան, որտեղ Նարեկացին  ասում է՝  ես աշխարհի ամենամեղավոր մարդն եմ, ինձանից մեղավոր դեռ մարդկությունը չի ծնել: Հիմա ի՞նչ են ուզում նրանք, որ մենք զսպվենք, իրենք էլ ինչ ուզեն, անե՞ն»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ