Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

ԻՊ ահաբեկիչները Իրաքից և Սիրիայից առնվազն 400 մլն դոլար են դուրս բերել

am ru
IP ahabekich`nere Irak`its` ew Siriayits` arhnvazn 400 mln dolar en dowrs berel_45278

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ռազմական պարտությունից հետ Իրաքից եւ Սիրիայից առնվազն 400 մլն դոլար է դուրս բերել: Այս մասին հաղորդում է The Economist բրիտանական ամսագիրը՝ վկայակոչելով  Իրաքի խորհրդարանի անդամներց մեկին:

Ինչպես նշում է ամսագիրը, ահաբեկիչները նաեւ փող են «լվացել»՝ միջնորդների միջոցով Իրաքում տարբեր ձեռնարկություններ ձեռք բերելով: Ըստ լրատվամիջոցի՝ թուրք հակաահաբեկչական կառույցների աղբյուրների հաղորդած տվյալների՝ ԻՊ-ը Թուրքիայում բավականաչափ քանակությամբ ներդրումներ է կատարել ոսկու տեսքով եւ ամբողջ երկրում աջակցում է այսպես կոչված «քնած բջիջներին» (ժամանակավորապես ոչ ակտիվ, բայց գալիք գործողությունների համար պատրաստ): Ահաբեկիչները ստեղծել են եւ օգտագործում են դրամական  փոխանցումների ոչ ֆորմալ ցանց Թուրքիայի, Եվրոպայի, Լիբանանի եւ Պարսից ծոցի երկրների միջնորդների հետ:

 

The Economist-ը նաեւ հավելում է, որ ԻՊ-ը կարողացել է կուտակել ֆինանսական զգալի եկամուտներ՝ զբաղվելով մարդկանց առեւանգման եւ փրկագին պահանջելու գործով, կողոպուտով, բռնագանձումներով եւ օկուպացված տարածքում նավթի ապօրինի առեւտրով:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ