Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ինչո՞ւ այսքան ուշադրություն մեկ անձի հանդեպ. Դավիթ Տոնոյանը՝ Փաշինյանի որդու մասին

am ru
Inch`o?w aysk`an owshadrowt`yown mek andzi handep. Davit` Tonoyane, P`ashinyani ordow masin_75723

Ինչպես արդեն նշել ենք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը բանակ է զորակոչվում: Այդ նպատակով Կենտրոնական հավաքակայանում էր գտնվում վարչապետ  Փաշինյանը: Հավաքակայանում էր նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դեմ է, որ վարչապետի նորակոչիկ որդուն՝ Աշոտ Փաշինյանին զորահավաքակայանում լրագրողների կողմից մեծ ուշադրություն է դարձվում: Տոնոյանի խոսքով, հավաքակայանում հազարավոր պատանիներ կան, «ինչի՞ համար է այսքան ուշադրություն մեկ անձի նկատմամբ»Շատ լավ է, շատ գովելի է, բայց այդքան ուշադրության կենտրոնում պահելը ճիշտ չէ, ամեն ինչում կա չափ»։

 

 Ըստ նախարարի՝ մի քանի օրից ծառայության է մեկնելու նաև իր որդին, բայց նման բան չի լինելու:  «Ես թույլ չեմ տալու, հավատացեք, թույլ չեմ տալու», ասաց Տոնոյանը՝ անդրադառնալով նաև իր որդու հանդեպ սպասվող ուշադրությանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ