Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Ինչու են որոշ երեխաներ ավելի շատ կարդում, քան մյուսները

am ru
Inch`ow en orosh erekhaner aveli shat kardowm, k`an myowsnere_55235

Երկվորյակների մասնակցությամբ փորձը ցույց է տվել, որ ժառանգականությունը եւ դաստիարակությունը հավասար չափով դեր են խաղում երեխաների՝ ընթերցասիրության հարցում:

Նիդերլանդների եւ Մեծ Բրիտանիայի հոգեբանները վերլուծել են ավելի քան 11 հազար երկվորյակների տվյալները, որոնց միջին տարիքը կազմել է 7 տարեկան: Տանը գրքեր կարդալուն տրամադրած ժամանակի մասին տեղեկությունները տրվել են ծնողների կողմից: Բացի այդ, փորձագետները ձեռք են բերել ընթերցանության մակարդակի ազգային թեստերի արդյունքները եւ հետազոտության մասնակիցների դպրոցական գնահատականները:

Արդյունքները ցույց են տվել, որ կարդալու հանդեպ հետաքրքրությունը մեծապես կախված է նրանից, թե ինչքան լավ է երեխան տիրապետում ընթերցելու հմտությանը: Եթե ​​ընթերցանությունը դժվարությամբ է տրվում երեխաներին, ապա նրանք խուսափում են գրքերից: Հոգեբանները խորհուրդ են տալիս ծնողներին ոչ միայն բարելավել իրենց երեխաների ընթերցելու հմտությունները, այլեւ ուշադրություն դարձնել մոտիվացիային:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ