Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Ինչպես են սոցիալական ցանցերը կախվածություն առաջացնում

am
Inch`pes en sots`ialakan ts`ants`ere  kakhvatsowt`yown  arhajats`nowm _74879

BBC հեռուստաալիքով թողարկված Panorama վավերագրական ֆիլմում հեղինակներն ներկայացրել են իրենց  ուսումնասիրությունն այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիական հսկաները՝ Facebook-ը, Twitter-ը և Snapchat-ը, կախվածություն առաջացնում իրենց օգտատերերի մոտ, հաղորդում է IT-world-ը:

Ֆիլմի  ստեղծման հիմք են դարձել Սիլիկոնյան հովտի  ինսայդերների հետ հարցազրույցները ովքեր պնդում են, որ սոցիալական մեդիա ընկերություններն իրենց հարթակները մշակելիս միտումնավոր կերպով տարբեր տեսակի մեթոդներ են կիրառում, որոնք թույլ են տալիս կախվածություն առաջացնել:

Այսպես, օրինակ, կայքերի անվերջ ցուցադրման հեղինակ Ազա Ռասկինը հայտնել է.  «Նրանք կարծես վարքային կոկաին են հորինել և ուղղակի ցանում են ձեր ինտերֆեկսի վրա: Եվ դա այն է, ինչը ձեզ ստիպում է կրկին ու կրկին սիրել»: Jawbone-ի և Mozilla-ի նախկին ղեկավարը հավաստիացնում է, որ տեխնոլոգիական ընկերությունները մշտապես վերլուծում են մարդկանց վարքագիծը՝ պարզելու, թե ինչպես ստիպել նրանց կախվածության մեջ հայտնվել, օրինակ` կրկնելով կոճակի գույնը և ձևը, «ինչպես Facebook-ինն է»: Այս կոճակի համահեղինակ Լիա Պերլմանը խոստովանել է, որ ինքը ևս այժմ կախվածություն ունի:

«Երբ ես մի րոպե ազատ ժամանակ եմ ունենում, գնում եմ  Facebook-ը ստուգելու»: Ֆեյսբուքի նախկին ինժեներ Սանդի Պարաքիլասը, ով Cambridge Analytica-ի  հետ կապված սկանդալից հետո հաճախ և հաճույքով  քննադատում է նախկին գործատուին՝ գաղտնիության քաղաքականությանը չհետևելու համար, նշում է, որ «տեխնոլոգիական հսկաները բիզնեսի մոդել ունեն, որը նախատեսված է ձեզ կախվածության մեջ գցելու և  ձեր կյանքից այնքան ժամանակ խլելու, որքան   հնարավոր է, իսկ հետո՝ վաճառել դա գովազդատուներին»:

Այս մեղադրանքները, սակայն, անպատասխան չեն մնացել: Facebook-ի մամուլի խոսնակն արդեն իսկ մեկնաբանություններ է հնչեցրել հատուկ Business Insider-ի համար. «BBC-ի ֆիլմի արտադրության ընթացքում առաջացած մեղադրանքները ճշգրիտ չեն: Facebook-ը և Instagram-ը նախևառաջ նախագծված են մարդկանց մտերմացման համար: Դուք կարող եք շփվել ձեր սիրելիների հետ, ովքեր հեռու են, կարող եք միանալ այն մարդկանց համայնքին, ովքեր կիսում է ձեր հետաքրքրությունները կամ պարզապես կարևոր են ձեզ համար: Այս նպատակը դրված է մեր ցանկացած դիզայներական նախագծի կենտրոնում»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ