Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Ինչպես հաղթահարել հետտոնական սթրեսը

am ru
Inch`pes haght`aharel hettonakan st`rese_38412

Ամանորյա տոներն արդեն անցյալում են, եւժամանակն է վերադառնալ առօրյա կենսակերպին: Այնուամենայնիվ, տոնական արարողություններից հետո, որքան էլ պարադոքսալ թվա, առաջանում է հանգստանալու ցանկություն: Իսկ ինչպե՞ս է հնարավոր  հաղթահարել հետտոնական սթրեսը եւ արձակուրդից հետո վերադառնալ աշխատանքային առօրյային:

Մեզնից շատերը անհամբերությամբ սպասում են Նոր տարվա արձակուրդներին, որպեսզի  հեռանան ծանր աշխատանքային օրվանից, կարողանան ընկերների հետ հանդիպել, ի վերջո հանգստանան: Սակայն հաճախ տեղի է ունենում հակառակը. նոր լիցքեր ու էներգիա ստանալու փոխարեն, եղածն էլ ասես սպառվում է կամ չի բավարարում: Հոգեբանները նման  վիճակը բնորոշում են որպես  հետտոնական սինդրոմ: Սթրեսը հաղթահարելու եւ կյանքի բնականոն ռիթմին վերադառնալու համար հարկավոր է հետեւել մի շարք կանոնների:

Նախ եւ առաջ հարկավոր է վաղօրոք պատրաստվել աշխատանքային առօրյային: Կարող եք ստուգել ձեր էլեկտրոնային փոստը, որի միջոցով արդեն հոգեբանորեն կտրամադրվեք գրասենյակային աշխատանքին:

Այն մարդկանց, որոնք տոներն անց են կացրել լեռնադահուկային հանգստավայրում կամ էկզոտիկ կղզում, խորհուրդ է տրվում տուն վերադառնալ մեկ-երկու օր շուտ, քանի որ ինքնաթիռից անմիջապես գրասենյակ երթուղին հավելյալ լարվածություն կարող է առաջ բերել:  

Հոգեբանները խորհուրդ են տալիսր ճիշտ աշխատանքային տեմպ ընտրել՝ որոշելով  առաջնահերթությունները: Երկարատեւ արձակուրդից հետո պետք է խուսափել   նշանակալից հանդիպումներից ու գործուղումներից, փոխարենը պետք է զբաղվել հնարավորինս պարզ ու թեթեւ աշխատանքով:

 Հաճախ արձակուրդից հետո աշխատելու ցանկությունը իսպառ վերանում է: Այս պարագայում հարկավոր է  կենտրոնանալ աշխատանքի ամենից հաճելի կողմի վրա: Հաճելի պահերի մասին հիշելու շնորհիվ վերադարձն աշխատանքային գրաֆիկին  ձեզ կերջանկացնի: 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ