Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Ինքնահրկիզման փորձ վարչապետի նստավայրի մոտ

am
Ink`nahrkizman p`ordz varch`apeti nstavayri mot_76227

Երևանի Բաղրամյան 26 հասցեում՝ ՀՀ վարչապետի նստավայրի մոտ միջին տարիքի տղամարդը փորձել է բենզինի միջոցով ինքնահրկիզվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը:

«Այս պահին շտապօգնության աշխատակիցների խումբը դեպքի վայրում է, քաղաքացուն համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվում»,- նշեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից և հավելեցին, որ այլ մանրամասներ կտրվի առաջիկայում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ