Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Իրանական բանկը մտադիր է Գերմանիայից 300 մլն եվրո կանխիկ գումար դուրս բերել. ՏԱՍՍ

am
Iranakan banke  mtadir e Germaniayits` 300 mln evro kankhik gowmar dowrs berel. TASS_75787

Ամերիկյան պատժամիջոցների թիրախում հայտնված եվրոպա-իրանական առևտրային բանկը մտադիր է Գերմանիայում իր հաշվից 300 միլիոն եվրո կանխիկ գումար դուրս հանել և տեղափոխել Թեհրան: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ գործարքի մասին գրվել էր Bild թերթի կողմից, որի տվյալներով, սա Գերմանիայի պատմության մեջ ամենամեծ կանխիկացվող գումարն է: Ավանդը բացվել էր Բունդեսբանկում: Ինչպես սպասվում է, 300 միլիոն եվրոն Իրան կտեղափոխվի ինքնաթիռով:

Գերմանիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ներկայումս գործողությունների օրինականությունը ստուգվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսների նախարարության՝ BaFin-ի կողմից: Ապա ավելացրել է, այս ձևով կանխիկ դրամի դուրս բերում առաջին անգամ է տեղի ունենում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ