Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Իրանական լրատվամիջոցն անդրադարձ է կատարել հայական Սբ. Թադեի վանքին (Լուսանկարներ)

am
Iranakan lratvamijots`n andradardz e katarel hayakan Sb. T`adei vank`in (Lowsankarner)_67964

 Իրանական Irna լրատվական գործակալությունը անդրադարձ է կատարել Իրանում գտնվող հայկական հնամյա Սբ. Թադեին վանքին:

 

Սբ. Թադեոս (Թադե) առաքյալի վանքը գտնվում է Չալդրանի Ղարաքիլիսա գյուղում, Մակու քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Կառուցման թվականը վերագրվում է 4- 6-րդ դարերին, իսկ ըստ ավանդության՝ այն հիմնադրել է Թադեոս առաքյալը 66-թ-ին։

Այս վանքում են ամփոփված Թադեոս առաքյալի մասունքները:

Վանքը սև է կոչվում, քանի որ կառուցված է սև գույնի հրաբխային քարից, այն կառուցվել է ավելի հին եկեղեցու տեղում, որն ավիրվել է երկրաշարժից:

2008 թ. Սբ. Թադեի վանքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության համաշխարհային ժառանգության ցանկում Սբ. Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ միասին «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան ներքո։

 

Լրատվամիջոցը հակիրճ ներկայացրել է վաղեմի վանքի պատմությունը, նրա գտնվելու վայրը՝ տեղեկությունը համեմելով վանքի լուսանկարներով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայկական Սուրբ Թադեի վանքի մոտակայքում գտնվող 3 հայկական տարածքներում  վերականգնողական աշխատանքներ են սկսվել:

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ