Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Իրանը ԱՄՆ գործողություններին ի պատասխան քայլեր կձեռնարկի

am ru
Irane AMN  gortsoghowt`yownnerin i pataskhan k`ayler kdzerhnarki _80823

Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանը համապատասխան քայլեր կձեռնարկի, եթե ԱՄՆ-ն արգելափակի նավթի արտահանումը երկրից: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությանը:

«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է լուրջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, ապա նրանք կբախվեն Իրանի վճռական դիմադրությանը», - ասել է Ղասեմին:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ Վաշինգտոնը շարունակում է աշխատել իրանական նավթ ներմուծող երկրների հետ, որպեսզի ստիպի նրանց հրաժարվել հումքի գնումից:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն էլ նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է բացառություն անել որոշ երկրների համար, որոնք չեն հասցնի հրաժարվել  մինչեւ իրանական նավթից մինչեւ ամերիկյան պատժամիջոցների ներդրումը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ