Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Իրանը ԱՄՆ-ի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել

am ru
Irane AMN-i hasts`ein meghadrank`ner e hnch`ets`rel_72831

Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ  Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ Պարսից ծոց է մուտք գործել  ամերիկյան «MV Cape Ray» բեռնատար նավը, որը լի է եղել է քիմիական նյութերով: Նրա խոսքերով, նավը ուղեկցվել է ԱՄՆ ռազմածովային ուժերով մեկ այլ նավ:

«Մեր տվյալների համաձայն՝ նավը գտնվել է Իրաքի և Սիրիայի ափերի մոտակայքում, որտեղ ամերիկացիները ռազմական գործողություններ են սկսել այդ երկրներում քիմիական զենքի կիրառման դեմ պայքարելու նպատակով», - Շեքարչի խոսքերն է  մեջբերում Mehr  գործակալությունը:

Զինվորականը  նշել է, որ Թեհրանն ավելի ճշգրիտ տեղեկություններ ունի ամերիկյան նավի մասին, մասնավորապես նրա անձնակազմի անդամների և քիմիական նյութերի քանակի վերաբերյալ: Վերջինս խոստացել է, որ այդ տեղեկատվությունը քիչ ուշ կներկայացվի:

Հիշեցնենք, որ նախկինում Արևմուտքի երկրները, այդ թվում` ԱՄՆ-ն, բազմիցս մեղադրել են Սիրիայի կառավարությանը քիմիական զենք ստեղծելու և օգտագործելու մեջ:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ