Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ պայքարի նոր միջոցների մասին

am
Irane haytararel e AMN-i patzhamijots`neri dem payk`ari nor mijots`neri masin_72771

Իրանի իշխանությունները թույլ կտան մասնավոր սեկտորին նավթ արտահանել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի ձգտումը՝ զրոյի հասցնել օտար երկրների կողմից իրանական նավթի գնման ծավալները, անիրագործելի է: Այսպիսի տեսակետ է հայտնել նաև Իրանի նավթի հարցերով նախարարության մեկ այլ պաշտոնատար անձ:

«Մենք քննարկել ենք հարցը բարեկամ երկրների հետ և բացել ենք նավթի վաճառքի ճանապարհներ: Նավթը կներկայացվի ներքին բորսայում, և մասնավոր սեկտորը կկարողանա այն արտահանել»,- ասել է նա՝ հավելելով, որ իշխանությունները ծրագիր ունեն, որը թույլ չի տա ԱՄՆ-ին իրագործել իր մտադրությունները և Իրանին հնարավորություն կտա անհրաժեշտ մակարդակով նավթ վաճառել:

Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է լրագրողներին, որ Վաշինգտոնը կփորձի համոզել իր դաշնակիցներին՝  ամբողջապես դադարեցնել Իրանից նավթի ձեռքբերումը մինչև նոյեմբերի սկիզբը:

Նրա խոսքերով՝ նման քննարկումներ են անցկացվում նաև այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր  2015-ին՝ միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ