Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ իրանցի գիտնականների նկատմամբ նոր հարձակումների դեպքում. ՌԻԱ Նովոստի

am
Irane khostats`el e kosht pataskhan tal irants`i gitnakanneri nkatmamb nor hardzakowmneri depk`owm. RhIA Novosti_96575

Թեհրանը կոշտ պատասխան միջոցներ կձեռնարկի միջուկային ոլորտի իրանցի գիտնականների դեմ նոր հարձակումների պարագայում: ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Հետևանքները դաժան են լինելու»,- ասել է Սալեհին Associated Press-ին տված հարցազրույցում:
2012 թվականի հունվարին Պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Մուստաֆա Ահմադի Ռոշանը մահացել է Թեհրանում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով: Ոստիկանության տվյալներով՝ մագնիսական ռումբը նրա մեքենային ամրացրել է անհայտ մոտոցիկլավարը: Նշվում էր, որ 32-ամյա Ռոշանը զբաղեցրել է Նաթանզում միջուկային կառույցի կոմերցիոն հարցերով փոխտնօրենի պաշտոնը:
2010 թվականին իր տան մոտ զոհվել է Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մասուդ Ալի Մոհամադին:
Նույն թվականի նոյեմբերին Թեհրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է միջուկային ոլորտի գիտնական Մաջիդ Շահրիանին:

Իրանի իշխանություններն այդ հարձակումները կազմակերպելու մեջ մեղադրում են Իսրայելին և ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ նրանց նպատակը իրանական միջուկային ծրագրի զարգացմանը խոչընդոտելն է:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ