Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Իրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի գործողություններին. Իրանի խորհրդարանի նախագահ

am ru
Irane patrast e dimakayel AMN-i gortsoghowt`yownnerin. Irani khorhrdarani nakhagah_63988

«Այսօր Իրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի սխալ վարքագծին», - ասել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին՝ ելույթ ունենալով միջուկային գործարքից ԱՄՆ-ի  դուրս գալու վերաբերյալ տեղական հանդիպման ժամանակ:

Նա ասել է, որ Իրանի համար նախատեսված ԱՄՆ 12 պայմաններից  7-ը վերաբերում են   տարածաշրջանային խնդիրներին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի խնդիրը Իրանի հետ կապված չէ միջուկային ծրագրի հետ:

Միևնույն ժամանակ համաշխարհային տերությունների մեծ մասը, այդ թվում  Ռուսաստանը, Չինաստանը և Եվրոպական Միությունը, բազմիցս ընդգծել են, որ միջուկային համաձայնագրի պահպանում է կապահովի խաղաղություն ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց Վաշինգտոնի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշման մասին: Այս գործարքը կնքվել է 2015 թ., որի դիմաց չեղյարկվում էին Թեհրանի հանդեպ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները և միակողմանի սահմանափակումները, որոնք նախկինում սահմանել էին ԱՄՆ-ը և Եվրամիությունը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ