Իրանը թույլ չի տա իր հետ խոսել վերջնագրի լեզվով. Գոհար Իսկանդարյան

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
-Տիկին Իսկանդարյան, կարծիք կա, որ ԱՄՆ-ի կողմից, Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները՝ բացասաբար կանդրադառնան նաև հայ-իրանական առևտրաշրջանառության վրա. ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը, երբևիցե այնքան մեծ չափերի չի հասել, որպեսզի հիմա էլ ավելի վատանա ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցների հետևանքով: Հայաստանի հետ կապված չեմ կարծում, որ այս պահին ինչ –որ խնդիր կարող է լինել:
Մենք գիտենք, որ Հայաստան-Իրան առևտրաշրջանառության զգալի մասն իրականացվում է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում, որն, այսպես ասած, փոխանակման ծրագիր է: Մենք, այստեղ որևէ գումարային շրջանառություն չենք անում ՝ իրենք տալիս են գազը, մենք այն վերածում ենք էլեկտրաէներգիայի ու հետ վերադարձնում, ավելցուկը մեզ է մնում՝ որպես կատարած աշխատանք: Այսինքն, այստեղ ֆինանսեր չեն ծախսվում, որի համար հարկ կլիներ իրականացնել բանկային գործարքներ: Երկու կողմերի համար էլ շահավետ պայմաններ են ստեղծվել այս բնագավառում: «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը որևէ կերպ չի կարող այս պատժամիջոցների տակ հայտնվել:
Նոյեմբերին իրականացվելիք պատժամիջոցների մեջ կներառվի նաև բանկային ոլորտը: Պատժամիջոցների այս փուլը ևս Հայաստանի վրա մեծ ազդեցություն չի ունենա, բայց փոքր թիվ կազմող առևտրաշրջանառությունը հնարավոր է վնասվի, քանի որ չենք կարողանալու բանկային շարժեր իրականացել Իրանի հետ: Ոչ միայն մենք, այլև ամբողջ աշխարհի վրա սա բացասաբար կանդրադառնա:
-Իսկ Իրանի վրա ի՞նչ ազդեցություն կունենան այս պատժամիջոցները:
- Ես կարծում եմ, Իրանում ավելի ծանր իրավիճակ կստեղծվի նոյեմբերի 5-ին, երբ որ Թրամփը կիրականացնի այդ պատժամիջոցների երկրորդ փուլը, որն անմիջականորեն կանդրադառնա նավթագազային ոլորտի վրա: Այդ ժամանակ, կարծում եմ, Իրանի համար իսկապես շատ ծանր տնտեսական իրավիճակ կլինի: Իրանը պետք է պատրաստվի դրան, որպեսզի կարողանա դիմակայել սպասվող մարտահրավերներին:
ԱՄՆ-ի պատժամիջոցները կազդեն Իրանում եվրոպական բիզնեսի ներկայության, եվրոպական ներդրումների վրա: Թրամփի գլխավոր խնդիրն էլ դա է, որ այս պատժամիջոցներով ներազդի հենց եվրոպական բիզնեսի վրա: Եվ դա մենք արդեն իսկ նկատում ենք, եվրոպացի գործարաներն արդեն դուրս են գալիս Իրանի տարածքից, քանի որ չեն կարող վճարել այն բոլոր տույժերն ու տուգանքները, որոնք նախատեսել է Միացյալ նահանգները:
-Խոսվում էր Թրամփ-Ռոհանի հանդիպման մասին. Որքանո՞վ է հավանական, որ կկայանա այս պատմական հանդիպումը:
-Ես խիստ կասկածում եմ, որ այս պայմաններում Իրանի նախագահը կգնա Թրամփի հետ հանդիպման, ինչու՞, որովհետև ԱՄՆ-ն բավական պարտադրող մոտեցում է ցուցաբերում: Այն, ինչ Թրամփն արեց Կորեայի ղեկավարի հետ, նույնն անում է հիմա, գրեթե նույն պատկերն է:
Կարծում եմ, որ այս պահին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը դժվար, թե հանդիպի Թրամփի հետ, որովհետև վերջինս խիստ տոներով թելադրում է Իրանին՝ դուք սա չպետք է անեք, նա չպետք է անեք, և եթե ուզում եք մի փոքր արտոնություն ստանալ, ապա պետք է անեք՝ սա՛, սա՛, սա՛:
Իրանի հետ նման լեզվով խոսել, իրականում, հնարավոր չէ. նախ 40 տարի Իրանը գտնվում է պատժամիջոցների տակ, և սա նորություն չէ այդ երկրի համար: Իրենք այս փուլն էլ կհաղթահարեն, բայց նման ճնշմանը Իրանը տուրք չի տա, անգամ, եթե դրանով Իրանի տնտեսությունը կարող է էլ ավելի վատ վիճակում հայտնվելու:
Նրանք կգերադասեն՝ ավելի վատ տնտեսական վիճակ լինի երկրում, որոշ նահանգներում ցույցեր լինեն, բայց վերջնագրով Իրանի հետ խոսել, կարծում եմ՝ թույլ չեն տա:
- Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը Մյունխենի անվտանգության համաժողովի կայացման գործում
- Ունենալու ենք շքեղ միջոցառումներ. Արայիկ Հարությունյանը՝ Թումանյանի 150-ամյակի տոնակատարությունների մասին (տեսանյութ)
- ՀՀ ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,47 տոկոս
- Հավի կրծքամիս բրոկոլիով
- Հայաստանի Մ19 հավաքականը փոփոխված կազմով մեկնել է Կիպրոս
- Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ կայազորի դատախազության դատախազ. Գոռ Աբրահամյան
- Դավիթ Տոնոյանն Աբու Դաբիի ՀՀ դեսպանատան տարածքում ծառատունկ է կատարել
- Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպումը
- Թումանյանական ընթերցումներ` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին
- ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը ժամը 17։00-ի դրությամբ
- Բասկետբոլի Հայաստանի գավաթ. Արագած 2-ը և Գյումրին կշարունակեն պայքարը 1/4 եզրափակչում
- Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ Կիպրոսի հետ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:
- Դժվարանցանելի է Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը
- Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի
- Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին
- Դավիթ Տոնոյանը իր հույն գործընկերոջը Հայաստան է հրավիրել
- Ժամը 14-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33,16 տոկոսը
- Շալուա գետի վերին հոսանքում. Արցախի պատմական վայրերը
- Մամեդյարովի հետ հանդիպում ծրագրված չէ, միջուցե միջանցքներում հանդիպենք. Մնացականյան
- Հայկական պատվո պահակախմբի ելույթը՝ Աբու Դաբիում (տեսանյութ)
- Հանդիպել են Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները
- Արցախ. Հակարի գետի հովիտը. լուսանկարներ
- Եռացատկորդ Լևոն Աղասյանը առաջ է անցել ադրբեջանցի մարզիկից և հաղթող ճանաչվել
- Դավիթ Տոնոյանն այցելել է IDEX-2019 ցուցահանդեսի հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար
- Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ