Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Իրանի արևմուտքում գրոհայինների հարձակման հետևանքով ԻՀՊԿ առնվազն տասը ուժային է զոհվել. ՌԻԱ Նովոստի

am
Irani arewmowtk`owm grohayinneri hardzakman hetewank`ov IHPK arhnvazn tase owzhayin e zohvel. RhIA Novosti_80119

Իրանի արևմուտքում Քրդստանի շրջանում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) առնվազն 10 ուժային: Այդ մասին ասված է կորպուսի հայտարարությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Գրոհայինները հարձակում են իրականացրել կորպուսի ցամաքային զորքերի վրա Մերիվան քաղաքի մոտակայքում: Դրանից հետո հարձակվողները պայթեցրել են զինամթերքի պահեստը:

ԻՀՊԿ-ի հաղորդմամբ՝ ուժայիններին հաջողվել է ոչնչացնել մի քանի հարձակվողի, գրոհայիններից շատերը վնասվածքներ են ստացել:

Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ