Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Իրանի դատարանը մահապատժի է ենթարկել ԻՊ-ի անդամների .Tansim

am
Irani datarane mahapatzhi e ent`arkel  IP-i andamneri .Tansim_75079

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 8 անդամների, ովքեր 2017 թվականին գործողություններ էիր իրականացրել Թեհրանում: Այս մասին հայտնում է իրանական Tansim գործակալությունը:

2017 թվականի հունիսի 7-ին կանացի հագուստ հագած 4 անձինք կրակ էին բացել Իրանի խորհրդարանի շենքում, իսկ ավելի ուշ նրանցից մեկը պայթեցրել էր ինքն իրեն: Հարձակման էր ենթարկվել նաև Իմամ Հոմեյնիի դամբարանը:

Ահաբեկչությունների հետևանքով մահացել էր շուրջ 20, վիրավորվել էին տասնյակ մարդիկ:

Իրանի դատարանը ԻՊ 8 զինյալների, ովքեր կապված էին ահաբեկչական հարձակումների հետ, դատապարտել է մահապատժի:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ