Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Իրանի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի կենսական շահերից. Վարդան Ոսկանյան

am es
Irani het hamagortsakts`owt`yowne bkhowm e Hayastani kensakan shaherits`. Vardan Oskanyan   _76255

 «ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Իրանը փորձում է միջուկային ծրագրի գործընթացը տեղափոխել այդ երկրի ներքին դաշտ: ԱՄՆ-ում սպասվում են կոնգրեսի ընտրություններ, իրանցիներն էլ ակնկալում են, որ մեծամասնություն կարող են ունենալ դեմոկրատները: Արդյունքում՝ մեծանում է հավանականությունը, որ ԱՄՆ-ի վարչակարգի կողմից նավթային ոլորտում պատժամիջոցները չեն իրագործվի, և կոնգրեսականները, ի դեմս դեմոկրատների, կընդդիմանան հակաիրանական քաղաքականությանը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Վարդան Ոսկանյանը:

 

Վարդան Ոսկանյանն անդրադարձել է իրանական նավթի վրա պատժամիջոցներ կիրառելու շուրջ հնչող հայտարարությունների ու  Իրանի արձագանքին: «Իրանի նախագահը զգուշացրեց, որ եթե Իրանի նավթի արտահանման վրա կիրառվի ամբողջական պատժամիջոցների ռեժիմ, ապա կարգելափակեն տարածաշրջանից ամբողջ նավթի ելքը, ինչը նշանակում է, որ Իրանը կրկին օգտագործում է Հորմուզի նեղուցի խաղաքարտը, այդտեղով է անցնում Պարսից ծոցից դուրս եկող նավթի կարևորագույն զարկերակը»:

Իրանագետը նաև խոսել է Իրան-Հայաստան հարաբերությունների մասին՝ ԻրանԱՄՆ լարվածության ֆոնին: Ոսկանյանը նախ ընդգծել է, որ Իրանի հետ համագործակցությունն առնչվում է Հայաստանի կենսական շահերին: «Իրանի համար նման իրավիճակներն արտասովոր չեն, հազարամյակների պատմության ընթացքում Իրանը մշտապես գործել է մի քանի ներքին և արտաքին մարտահրավերների պայմաններում: Իրանի ներսում տեղի ունեցող ցանկացած գործընթաց, լինի տնտեսական դաշտում, թե էթնիկական հողի վրա, անմիջականորեն առնչվում է Հայաստանի անվտանգության որոշ բաղադրիչների հետ:

  Իրանի շուրջ ծավալվող զարգացումները, պատժամիջոցները կարող են ազդեցություն թողնել Հայաստանի հետ նախանշված ծրագրերի վրա, սակայն ընդգծեմ, որ վատթարագույն պատժամիջոցների ժամանակ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգացել են, Հայաստան-Իրան գազամուղը կառուցվել է այն ժամանակ, երբ Իրանը միջազգային մեկուսացման մեջ էր: Դա պետք է մեզ համար լինի ուղենիշ: Որևէ պատժամիջոց չի կարող և չպետք է խոչընդոտի երկու երկրների համատեղ աշխատանքին»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ