Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Իրանի մասնավոր հատվածը կարող է դիմակայել ԱՄՆ պատժամիջոցներին. Ռուհանի

am
Irani masnavor hatvatse karogh e dimakayel AMN patzhamijots`nerin. Rhowhani_63180

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ հանրապետության մասնավոր հատվածը կարող է օգտագործել ԱՄՆ պատժամիջոցները որպես տնտեսական զարգացման հնարավորություն: Այս մասին տեղեկացնում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:

 

«Եթե միասնական լինենք, բոլոր պատժամիջոցները կվերածենք բարենպաստ հնարավորությունների», - ասել է Ռուհանին:

 

Երկրի նախագահի խոսքերով, Իրանի մասնավոր հատվածը կարող է «ճնշել պատժամիջոցները» և տնտեսության համար բարենպաստ հնարավորություններ ստեղծել:

 

Ռուհանին ընդգծել է, որ երկիրը 8% տնտեսական աճի և զգալի ներդրումների կարիք ունի, որպեսզի երկիրը զարգանա:

 

Հանրապետության ղեկավարը նշել է, որ կառավարությունը փորձել է երկրի տնտեսությունը վերադարձնել նորմալ պայմանների: Անցյալ տարի կառավարությունը 800 հազար աշխատատեղ է ստեղծել, սակայն նպատակ ունի երիտասարդների համար ավելի շատ աշխատատեղ ստեղծել:

 

Ռուհանին հավելել է, որ մասնավոր հատվածը պետք է քայլեր ձեռնարկի արտահանման ուղղությամբ: Պետք է աջակցել օտարերկրյա ներդրումներին և ազգային արտահանմանը, նշել է նախագահը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ