Ազգ, որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ, սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբեք:

Պարույր Սևակը հայ ազգի մասին

Իրանի նախկին նախագահը պահանջել Է Ռոուհանիի հրաժարականը

am es
Irani nakhkin nakhagahe pahanjel E Rhoowhanii hrazharakane_86431

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դիմել Է հանրապետության գործող նախագահ Հասան Ռոուհանիին՝ պահանջելով պաշտոնաթող լինել հանուն ժողովրդի հանգստության: Այդ մասին օգոստոսի 10-ին հայտնել Է «Աշ Շարկ ալ Աուսաթ» միջարաբական թերթը:

Ահմադինեժադը տեսաուղերձում, որը հրապարակված Է նրա կայքում, հայտարարել Է, որ Իրանի երեք հանգուցային ֆիգուրները՝ նախագահ Ռոուհանին, ինչպես նաեւ Ալի եւ Սադիք Լարիջանի եղբայրները, որոնցից մեկը գլխավորում Է երկրի Մեջլիսը, իսկ մյուսն Իրանի դատական համակարգի ղեկավարն Է, ինչպես նաեւ պահպանողական դաշինքները Թեհրանում պատասխանատվություն են կրում երկրում ստեղծված իրադրության համար:

Ահմադինեժադը գտնում Է, որ նրանց հեռանալը հանգստություն ու բարգավաճում կապահովեր Իրանին: 

Սա վերջին կես տարում Ահմադինեժադի երկրորդ դիմումն Է երկրի իշխանություններին՝ հրաժարականի պահանջով: Ավելի վաղ նա հանդես Է եկել Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քննադատությամբ:

Մահմուդ Ահմադինեժադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն Է, պաշտոնավարել Է 2005 թվականի օգոստոսից մինչեւ 2013 թվականի օգոստոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ