Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Իրանում մտադիր են չեղարկել օտարերկրացի զբոսաշրջիկների անձնագրերում մուտքի ու ելքի կնիքները

am ru
Iranowm mtadir en ch`egharkel otarerkrats`i zbosashrjikneri andznagrerowm mowtk`i ow elk`i knik`nere_88423

Իրանի կառավարությունը մտադիր է չեղյալ հայտարարել օտարերկրացի զբոսաշրջիկների անձնագրերում երկրի մուտքի և ելքի կնիքները: Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:

Գործակալության տվյալներով, դա կապված է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների կիրառման հետ:

Ինչպես նշվում է, Իրանի իշխանությունները այսպիսով ակնկալում են օտարերկրյա զբոսաշրջիկներին ազատել «որևէ մտավախությունից»:

Այս նախաձեռնությունն արդեն հաստատվել է Իրանի արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև երկրի արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք կշարունակեն պահպանել Թեհրանի հետ առևտրային հարաբերությունները:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ