Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Իրանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով ողջ մնացածներ չկան

am en ru
Iranowm teghi ownets`ats ink`nat`irhi vt`ari hetewank`ov oghj mnats`atsner ch`kan_44273

Իրանում վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու ողջ անձնակազմը զոհվել է: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով Aseman Airlines ընկերության ղեկավարին, որի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սպահան նահանգում:

« ATR 72-600 ինքնաթիռի բոլոր ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները վթարի  հետեւանքով զոհվել են», - ասել է վերջինս`հաստատելով, որ ինքնաթիռում 66 մարդ է եղել:

Նշենք, որ ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանից դուրս է եկել տեղական ժամանակով ժամը 08.00 եւ ուղեւորվել է դեպի Սպահանի նահանգ:  Միջադեպը, որի պատճառները  դեռ չեն ճշտվել, տեղի է ունեցել Դանի լեռան մոտակայքում:  IRNA գործակալության տվյալների համաձայն՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սեմիր գյուղից 120 կմ հեռավորության վրա:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ