Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Իրանում վնասազերծել են երկրով մեկ ահաբեկչություններ ծրագրած երկու խմբավորում

am
Iranowm vnasazertsel en erkrov mek ahabekch`owt`yownner tsragrats erkow khmbavorowm_85547

Իրանի ուժային կառույցները վնասազերծել են երկու ահաբեկչական խմբավորման, որոնք հարձակումներ էին ծրագրել երկրի տարբեր մասերում: Այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվության նախարարությունը, որը գլխավորում է իրանական հատուկ ծառայությունների ղեկավար այաթոլլահ Մահմուդ Ալավին:

Պաշտոնյայի խոսքով՝ ուժայինները կանխել են երկու ահաբեկչություն, որոնք ծրագրված էր իրագործել մոտ ապագայում՝ Իրաքի հետ սահմանակից Խուզեստան ու Քուրդիստան նահանգներում: Բացի այդ, ծայրահեղականները հարձակումներ էին ծրագրել երկրի այլ տարածքներում՝ այդ թվում նաև խոշոր քաղաքներում, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Հայտնի է, որ խմբավորումների վնասազերծման գործողության շրջանակում ձերբակալվել է 6 մարդ: Խուզարկության ադյունքում նրանց մոտից առգրավվել է զենք, նռնակներ, ինքնաշեն ռումբեր, մահապարտների գոտիներ և ահաբեկչական հարձակումների անցկացման համար անհրաժեշտ այլ պարագաներ: Նշվում է նաև, որ հետախուզական ծառայությունները սահմանապահների հետ երկրում ահաբեկչությունների շարք անցկացնելու նպատակով պայթուցիկ նյութերի խոշոր խմբաքանակի ներկրման փորձ են կանխել:  Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

 
 
Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ