Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Իսրայելական հեռուստաալիքի լրագրողները հարձակման են ենթարկվել Ստամբուլում

am
Israyelakan herhowstaalik`i lragroghnere hardzakman en ent`arkvel Stambowlowm_61415

Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմ հրապարակում, ծեծի են ենթարկվել իսրայելական հեռուստատեսության երկրորդ ալիքի լրագրողները: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post- ը:

Լրատվամիջոցի տվյալների համաձայն՝ լրագրողները մեկնել են Ստամբուլ՝լուսաբանելու  Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններում ծագած ճգնաժամը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ էր արել Թուրքիայում Իսրայելի դեսպանին ժամանակավորապես հեռանալ երկրից:

Իր հերթին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն էլ կոչ էր արել տեղի  թուրք դիվանագետին բողոք ներկայացնել Ստամբուլի օդանավակայանում իսրայելցի դեսպանի «ծանր» հարցաքննության կապակցությամբ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ