Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Իսրայելը չի հանդուրժի Սիրիայում իրանական ներկայությունը. Նեթանյահու

am
Israyele ch`i handowrzhi Siriayowm iranakan nerkayowt`yowne. Net`anyahow_75411

Իսրայելը չի ​​հանդուրժի Սիրիայի ցանկացած շրջանում Իրանի և նրա արբանյակների ռազմական ներկայությունը: Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է ևս մեկ անգամ հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ շաբաթվա ընթացքում կայանալիք հանդիպման ժամանակ: Հանդիպումը կայանալու է Մոսկվայում:

Սիրիայում Իրանի ռազմական ներկայության մերժումը Իսրայելի քաղաքականության երկու հիմնական սկզբունքներից մեկն է, որը, ըստ Նեթանյահուի, ինքը մտադիր է «հստակեցնել» Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Երկրորդ սկզբունքը հետևյալն է` Իսրայելը «պահանջելու է Սիրիայից, նաև Սիրիայի բանակից, խստորեն պահպանել 1974 թվականից ուժերի բաժանումը», - հաղորդում է Tass-ը:

Բացի այն, որ Նեթանյահուն «երբեմն» հանդիպում է Պուտինի հետ անվտանգության ոլորտում համակարգումը ապահովելու և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելու համար, Իսրայելի վարչապետը նաև « մշտական ​​կապ է պահպանում ԱՄՆ վարչակազմի հետ»:

Նեթանյահուն հավելել է, որ երկու մեծ պետությունների հետ այդ կապերը միշտ էլ կարևոր են Իսրայելի անվտանգության համար, հատկապես այժմ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ