Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Իսրայելը մեղադրանքներ է հնչեցրել Սիրիայի հասցեին

am
Israyele meghadrank`ner e hnch`ets`rel Siriayi hasts`ein_62230

Իսրայելի օդուժի հրամանատար Ամիկամ Նորկինն ասել է, որ սիրիական կողմը ավելի քան 100 հրթիռ է արձակել իսրայելական զինուժի ուղղությամբ, որը մայիսի 10-ի գիշերը ռմբակոծել է Սիրիայում իրանական ռազմական օբյեկտները: Այս մասին հաղորդում է Arutz Sheva- ն:

 

Ըստ Նորկինի՝ հակաիրանական գործողություններում ներգրավված բոլոր ռազմական ինքնաթիռները վերադարձել են ռազմաբազա, միևնույն ժամանակ նրանք հարձակում են գործել Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերի ուղղությամբ:

 

 

«Ընթացքում ... ավելի քան 100 երկինք-երկիր հրթիռներ են արձակվել մեր ինքնաթիռների ուղղությամբ», - ասել է Նորկինը:

 

Նա նշել է, որ իսրայելական կողմի գործողությունները Գոլանի բարձունքներում Իրանի բանակի կողմից ամերիկյան դիրքերի վրա հրթիռային հարձակման պատասխանն են, որոնց ընթացքում 32 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ