Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Իսրայելը փակել է Գազայի հետ սահմանի միակ անցակետը. ՏԱՍՍ

am es
Israyele p`akel e Gazayi het sahmani miak ants`akete. TASS_75783

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը որոշել են փակել Գազայի հատվածի հետ սահմանի միակ՝ «Կերեն Շալոմ» բեռնային անցակետը՝ որպես պատասխան քայլ պաղեստինյան ծովային անկլավի տարածքից հրեական պետության վրա շարունակվող հարձակումներին: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ  հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ բացառություններ կարվեն միայն մարդասիրական պարագաների, այդ թվում` սննդի և դեղերի համար, որոնցից յուրաքանչյուրը կհաստատվի պաղեստինյան տարածքներում իսրայելական կառավարության գործունեության համակարգողի կողմից: «Գազայի հատվածից ապրանքի արտահանում կամ վաճառք չի իրականացվի»,- հավելել են զինվորականները:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԱՄԱՍ շարժումը «պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածում և դրա հետևանքների համար»: «ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածի բնակիչներին անդունդն է հրում, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի անել ամեն ինչ՝ Իսրայելի պետության անվտանգությունը պահպանելու համար»,- ընդգծել են զինվորականները՝ հավելելով, որ Իսրայելն աշխատում է Գազայի հատվածում մի շարք առումներով մարդասիրական իրավիճակի բարելավման ուղղությամբ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ