Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Իսրայելի Քնեսեթը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Jerusalem Online

am
Israyeli K`neset`e patrast e chanach`el Hayots` ts`eghaspanowt`yowne. Jerusalem Online_62381

Իսրայելի Քնեսեթը սկսում է քննարկել 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի նախագիծը:

«Չնայած այն հանգամանքին, որ բանաձևի նախագծի նախաձեռնողը էր ձախակողմյան Սոցիալ-դեմոկրատական ​​«Մերեց» կուսակցության պատգամավորը Թամար Զանդբերգն է, փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, աջակցություն կստանա Իսրայելի խորհրդարանի գրեթե բոլոր կոալիցիոն ուժերի կողմից՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունները սրազման հետ», - գրում է իսրայելական Jerusalem Online պարբերականը:

Նշվում է նաև, որ Իսրայելի հանրային և փորձագիտական ​​կազմակերպությունները նույնպես կողմ են արտահայտվում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Մայիսի 1և-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի Քնեսեթի պատգամավորների ավելի քան մեկ երրորդը (120 պատգամավորներից 50-ը) իր աջակցությունն է հայտնել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագծին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ