Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Իսրայելի հետ բոլոր պայմանավորվածությունները վերանայվելու են. Աբբաս

am es
Israyeli het bolor paymanavorvatsowt`yownnere veranayvelow en. Abbas_88427

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ Պաղեստինը մտադիր է վերանայել Իսրայելի հետ բոլոր պայմանավորվածությունները: Այս մասին հաղորդում է Wafa- ն:

Նրա խոսքերով, Իսրայելը հրաժարվում է կատարել ստորագրված պայմանագրերը:

Նա նաև հավելել է, որ մտադիր է բոյկոտել ԱՄՆ-ի հետ շփումները մինչև Վաշինգտոնը Երուսաղեմից դուրս բերի իր դեսպանությունը:

Աբբասը շեշտել է, որ պաղեստինցիները պետք է շարունակեն ժողովրդական հավաքները, որպեսզի «աշխարհը լսի Պաղեստինի ձայնը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի  ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն ասել է, որ պատրաստ է աշխատել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ