Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Իտալիայում դեմ են ադրբեջանական TAP գազատարի կառուցմանը

am
Italiayowm dem en adrbejanakan TAP gazatari karhowts`mane_87191

Իտալիայում ընդդիմադիր քաղաքական ուժերը մտահոգ են  Տրանս-Ադրիատիկ գազատարի (TAP) կառուցմամբ,  որը պետք է Կասպից ծովից գազ մատակարարի Իտալիային: Նրանց համոզմամբ դա կխաթարի իտալական Սան Ֆոկա ծովափի բնականոն աշխատանքը:

Այս մասին գրում է The New York Times -ի խմբագիրներից Ջեյսոն Հորովիցը

«Իտալիան իր էներգիայի 90 տոկոսը ներկրում է: ԱՄՆ-ն և ԵՄ-ն երկար ժամանակ է՝ Իտալիային ստիպում են ընդունել գազատարի ծրագիրը, որով հնարավոր կլինի թուլացնել Իտալիայի և, ընդհանրապես, Եվրոպայի վրա Ռուսաստանի ազդեցությունըՉնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը՝ ԱՄՆ նախագահ Թրամփը ողջունում է TAP գազատարի կառուցումը՝ որպես ռուսական «Հյուսիսային հոսք 2»-ի փոխարինող»,- գրում է հեղինակը

 The New York Times -ի հաղորդմամբ, Իտալիայում իշխանության եկած «5 աստղի շարժումը», և նրա կառավարող գործընկեր «Լիգան» դեմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և ցանկանում են ամրապնդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները, հետևաբար, երկու կուսակցություններն էլ ոգևորված չէին Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու՝ ԱՄՆ  ծրագրով: Մինչդեռ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և միջազգային բիզնես շահերի ճնշման ներքո «5 աստղ»-ը հետ է կանգնում իր նախկին սկզբունքներից՝ միլիարդավոր դոլարների տուգանքների և ապագա ներդրումների կորստի վախից:

  Սակայն գազատարին խիստ դեմ են Պուգլիայի շրջանում, որը էական դեր է խաղացել «5 աստղի» ընտրական հաջողության ու հաղթանակի գործում:

     Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան հուլիսին մեկնել էր Ադրբեջան՝ հավաստիացնելու, որ Իտալիան չի խոչընդոտի գազատարի կառուցմանը, որով այն կմիանա Թուրքիայի գազատարին և Հունաստանով ու Ալբանիայով կհասնի մինչև Իտալիա:

   Նախագահի այդ քայլը առավել վրդովվեցրել է բնակիչներին, մասնավորաբար,  Սան Ֆոկայի մերձակա Մելենդունյոյի քաղաքապետ Մարկո Պոտիին: Վերջինս, լինելով սոցիալիստական ուղղության ջատագով՝ ակնկալել է, որ կուսակցությունը կարդարացնի իր սպասելիքներն ու կխոչընդոտի գազատարի կառուցմանըՍակայն հիմա, նրա խոսքով՝ նախագահն այդպես էլ չի պատասխանել 97 քաղաքապետերի նամակին, որոնք դեմ են գազատարի կառուցման  ծրագրին: Նա նաև ասել է, որ պատից հանել է պարոն Մատարելլայի նկարն այն բանից հետո, ինչ նա մեկնել է Ադրբեջան: «Նա ձեռք է սեղմել մի բռնապետի, որը տանջում է սեփական ժողովրդին: Մատարելլան անարգում է իր քաղաքացիներին»,- ասել է քաղաքապետը

Իտալիայի վարչապետը լսելվ մտահագությունները, նաև քաղաքապետի անհանգստությունը տվյալ հարցի շուրջ, խոստացել է զբաղվել խնդրով, չնայած դրան, միաժամանակ ասել, որ ինքը գազատարը համարում է Իտալիայի համար ռազմավարական նշամակության կառույց:

Ակտիվիստներն ու «5 աստղի» առաջնորդները նշել են, որ նրանք գազատարին դեմ են, քանի որ այն մութ բիզնես գործարքների և բնապահպանական ռիսկերի արդյունք է:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ