Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԼԱԿՈՐԴԵՐ

Ջավախքում բազմաթիվ խնդիրներ սպասում են իրենց լուծմանը. Արտյուշ Գրիգորյան

Javakhk`owm bazmat`iv khndirner spasowm en irents` lowtsmane. Artyowsh Grigoryan_27247

«ՏԻՄ ընտրությունների ողջ գործընթացը Ջավախքում անցել է բավական խաղաղ պայմաններում, և նախընտրական գործընթացներից խոսելիս կարող ենք փաստել, որ ընտրական ինտստիտուտի կայացման իմաստով որոշակի առաջընթաց կա»,- «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում նշեց «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը՝ խոսելով հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի ունեցած ՏՒՄ ընտրությունների մասին։

Մեր զրուցակիցը նշեց, որ այս անգամ ավելի շատ կուսակցություններ են պայքարել, եղել է քարոզարշավ, այցելություններ բնակավայրեր, հանդիպումներ ընտրողների հետ։ Սակայն, ըստ Գրիգորյանի, այնուամենայնիվ, մրցակցել են անձերը, ոչ թե ծրագրերը, իսկ ընտրողների կողմից նկատվել է անտարբերություն։ «Ընտրությունների արդյունքները հիմնականում կանխատեսելի էին. Ջավախքում իշխանությունը միշտ հաղթանակ է տարել, և այս անգամ ևս բացառություն չէր»։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ջավախքի երկու հայաբնակ քաղաքների՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետեր են ընտրվել Յուրիկ Ունանյանն ու Անիվարդ Մոսոյանը, մեր զրուցակիցը նշեց, որ 2 քաղաքների՝ արդեն ընտրված քաղաքապետերը երկար տարիներ աշխատել են պետական կառույցներում։ Ախալքալաքից ընտրված քաղաքապետ Յուրիկ Ունանյանն աշխատել է որպես դատախազ, իսկ Նինոծմինդայի քաղաքապետ ընտրված Անիվարդ Մոսոյանը վրաց լեզվի ուսուցչուհի է և նախկինում եղել է Նինոծմինդայի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարը։ Գրիգորյանի խոսքով, քաղաքականության մեջ նրանք նոր մարդիկ են և այժմ, բնականաբար, դեռևս դժվար է գնահատել նրանց աշխատանքի արդյունավետությունը։ Դա ցույց կտա ժամանակը։ «Ախալքալաքի և Նինոծմինդայի մասին խոսելիս պետք է նշել, որ այնտեղ շրջանի ղեկավարները միշտ հայ են եղել, ինչը բնական է, քանզի այդ երկու շրջաններում հայերի թիվը 95 տոկոսից ավելի է։ Ցավոք սրտի Ախալցիխեում և Ծալկայում հայերի ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման համակարգում ավելի ցածր է։ Ջավախքում բազմաթիվ խնդիրներ սպասում են իրենց լուծմանը, խոսքը վերաբերում է սոցիալ-տնտեսական խնդիրներին, կրթական, հայապահպանության հիմքերն էլ ավելի ուժեղացնելուն, ենթակառուցվածքները զարգացնելուն, շրջաններին տրամադրվող պետական տրանսֆերներն ադյունավետ ծախսելուն, ներդրումային միջավայրը բարելավելուն և այլն։ Ջավախքցիներն արժանի են էլ ավելի լավ կյանքի և հույս ունենք, որ նոր ընտրված քաղաքապետերը և շրջանային ժողովները, պառլամենտի՝ Ջավախքից ընտրված պատգամավորների հետ միասին հետամուտ կլինեն այս և այլ խնդիրների լուծմանը»,- իր խոսքը եզափակեց Արտյուշ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, որոնցում Ախալքալաքում քաղաքապետ է ընտրվել Յուրիկ Ունանյանը (60.12 %), իսկ Նինոծմինդայում ընտրված քաղաքապետն է Անիվարդ Մոսոյանը (76.74 %):

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ