Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Քաղաքակա՞ն, թե՞ փողով ընտրություններ. ի՞նչ է սպասվում

am
K`aghak`aka?n, t`e? p`oghov  entrowt`yownner. i?nch` e spasvowm  _69966

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ  նոր իշխանությունը, կարծես թե, լուրջ է տրամադրված ընտրակաշառքի վերացման հարցում, ասում են՝  նա  հստակ որոշել և զգուշացրել է բոլոր քաղաքական ուժերին՝ ընտրություններին փող չի բաժանվելու: Մամուլը գրեց նաև, որ ոստիկանության ներսում ստեղծվելու է հատուկ մարմին, որը զբաղվելու է ընտրությունների անցկացմամբ, այդ թվում նաև՝ պայքարելու է ընտրակաշառքների դեմ, թեև այս մասին դեռ պաշտոնական տեղեկություն չկա:

  Այս առում մի հետաքրքիր հանգամանք ևս նշենք, ինչպես գիտենք, Հայաստանում ընտրություններին փող բաժանելու «պատասխանատու գործով» զբաղվում էին նաև քրեական և թաղային հեղինակությունները:  Օրերս ականտես եղանք, թե ինչպես ոստիկանությունը խուզարկություններ արեց և բերման ենթարկեց մի շարք հեղինակությունների,  մեկնաբանվում է, որ այս քայլը ուղղված է հենց  ընտրությունների նախաշեմին նրանց չեզոքացնելուն:

Ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ իշխանությանը, ամեն դեպքում, կհաջողվի բացառել ընտրակաշառքի գործոնը:

«Ընտրակաշառքի երևույթն այսպես էր՝ Հայաստանի գործարարների մի մասը «գնում էր» իշխանությունն այդ  ժամանակվա իշխող քաղաքական ուժից և հայտնվում էր խորհրդարանում: Այդ գումարը իշխող քաղաքական ուժը երկու ուղիներով՝ վարչական և քրեական տարրերի միջոցով հասցնում էր ընտրողներին: Այսպես՝ փողը ստանում էր օլիգարխիայից, վարչական ռեսուրսի միջոցով կազմում էր այն մարդկանց ցուցակը, որոնք պետք է հասներ գումարը, և  տարբեր անձանց՝ այդ թվում քրեական տարրերի վերահսկողությամբ այդ գումարը հասնում էր ընտրողներին՝ գնելով նրանց ձայնը»,- ՀԱՅ ՁԱՅ-ի հետ զրույցում ասաց Բադալյանը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ընտրակաշառքի  գործոնի չեզոքացումը կընթանա  հետևյալ կերպ. «Եթե օլիգարխիան դուրս է գալիս ՀՀԿ-ից՝ լավ հասկանալով, որ  ՀՀԿ-ն այլևս մեծամասնություն չի լինի, ապա ՀՀԿ-ն կզրկվի այդ գումարից: Երկրորդ, նոր իշխանությունը ջարդուփշուր է անում վարչական ռեսուրսը, ընդ որում՝ արդեն սահմանները անցնելով:
Իսկ ոստիկանությունն էլ արդեն քրեական տարրերին հայտնել է, որ  վերահսկողությունն իր ձեռքն է վերցնում»:

Մեր դիտարկմանը, թե այս անգամ ականատես ենք լինելու քաղաքակա՞ն ընտրությունների, Բադալյանը պատասխանեց. «Վարչապետն ու իր թիմակիցները հայտարարել են, որ այդպես է լինելու, կլինի՞, թե՝ ոչ, չենք կարող ասել, բայց այս պահին դեպի դրան է գնում: Ի դեպ, հավելենք, որ ընդունվեց նաև բարեգործության վերաբերյալ օրինագիծը, որ բարեգործությունը չծառայի որպես թաքնված ընտրակաշառք և այդ գործոնը ևս չեզոքացվի»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ