Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Քաղաքական ուժերն այլընտրանք չեն ներկայացնում. Տնտեսագետ

am
K`aghak`akan owzhern aylentrank` ch`en nerkayats`nowm. Tntesaget_48598

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով,  դժվար գործ է սպասվելու նախագահ Արմեն Սարգսյանին. «Հուսով եմ, Արմեն Սարգսյանին կհաջողվի հասարակության հետ արդյունավետ աշխատանք տանել՝ հաղթահարելու այն անվստահության մթնոլորտը, որ տարիների ընթացքում ձեւավորվել է հասարակության եւ իշխանության միջեւ»:

 

«Չավարտված պատերազմի պայմաններում Հայաստանի համար կարեւոր է եւ՛ նախագահի, եւ՛ վարչապետի դերը: Լայնախոհությունը, փորձառությունը, մտավորականի կեցվածքը եւ կենսակերպը մենք պետք է արժեւորենք ու ակնկալիքներն այս առումով Արմեն Սարգսյանից ռեալ են: Արմեն Սարգսյանի լիազորությունները խիստ սահմանափակ կամ ձեւական չեն լինելու», - կարծում է տնտեսագետը:

 

Ըստ նրա, «Բոլոր նրանք, ովքեր ուզում են այլ մարդ տեսնել ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում, պարտավոր են սկզբում հիմնավորել, թե որքանով է նա համապատասխանում գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնին, եւ ինչու Սերժ Սարգսյանը պետք է զիջի: Բոլոր քաղաքական ուժերն էլ հասկանում են դա եւ դա է պատճառը, որ այլընտրանք չեն ներկայացնում: Եթե լիներ որեւէ մեկը, դժվար թե ձեռքը բռնեին ու ասեին՝ մի ներկայացրեք: Սա քաղաքական ուժերի խնդիրն է, ոչ թե հասարակության հիվանդ կամ առողջ լինելու»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ