Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Քաղաքապետի թեկնածուի առաջադրման շուրջ անորոշություն է

am
K`aghak`apeti t`eknatsowi arhajadrman showrj anoroshowt`yown e _76039

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Ինչպես
արդեն հայտնել ենք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և առաջիկայում ավագանին պետք է ընտրի նոր քաղաքապետ

Ըստ օրենքի՝ եթե խմբակցություններն առաջադրումներ չանեն կամ առաջադրված թեկնածուն  բավարար թվով ձայներ չհավաքի, ապա  մեկ ամսվա ընթացքում պետք է անցկացվեն ավագանու արտահերթ  ընտրություններ:

Առաջադրումների և ծրագրերի հետ կապված ՀԱՅ ՁԱՅՆ-ը փորձեց կապ հաստատել  խմբակցությունների հետ:

«ԵԼՔ» խմբակցության  ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ տեղեկացրեց, որ թեկնածու առաջադրելու վերաբերյալ խմբակցությունը դեռևս որոշում չունի,  առաջիկա անելիքների մասին կհայտարարեն քննարկումներից հետո:

Մենք կապ հաստատեցինք նաև «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի հետ, ով նշեց, որ  բոլոր հարցերի վերաբերյալ խմբակցությունը կխոսի առաջիկայում հրավիրվելիք մամուլի ասուլիսի ժամանակ:

Հանրապետական խմբակցության հետ կապ հաստատել   չհաջողվեց, ավագանու անդամները մեր  հետախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ