Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Քանի դեռ Նիկոլի ռեյտինգը բարձր է, լռում են, բայց մի օր պայթելու է

am
K`ani derh Nikoli rheytinge bardzr e, lrhowm en, bayts` mi or payt`elow e_76747

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական համակարգի միջին օղակներում աշխատանքը կազմալուծված է, քանի որ այժմ աշխատում են «ստուգող-բռնող» մարմինները: Վարչությունների, բաժնի պետերի մակարդակում խոսում են, որ քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն եղել, լուրջ ռեֆորմներն անհնար են: Այս շրջանակը քաղաքականացված չէ, փոփոխություններն էլ, որպես կանոն, չեն ազդում նրանց վրա, սակայն հեղափոխությունից հետո կադրային փոփոխությունների ալիքն արդեն նրանց է հասել․ ոմանց ասվել է՝ դիմում գրեք գնացեք։

«Համակարգը կազմալուծվում է, ահագին մարդիկ դուրս են գալիս, եկողները մյուսներին որպես պոտենցիալ հանցագործ են նայում: Ներսում մեծ դժգոհություն է հասունանում։ Ուղղակի, քանի դեռ Նիկոլի ռեյտինգը բարձր է, լռում են, բայց մի օր պայթելու է»,- ասաց պետական համակարգի մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ