Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Քարանձավից անվնաս դուրս են բերվել երեխաները

am
K`arandzavits` anvnas dowrs en bervel erekhanere_76211

Թայլանդում Կհաո Լուանգ քարանձավում կատարվող փրկարարական մեծածավալ աշխատանքների արդյունքում փրկարարները չորս պատանիների դուրս են բերել երեկ երեկոյան, ևս չորսին` այսօր, բոլորին տեղափոխել են հիվանդանոց: Առայժմ քարանձավում են մնում 4 պատանի և նրանց մարզիչը:

 Հիշեցնենք, որ հուլիսի 23-ից սկսած 11-16 տարեկան 12 պատանիների ֆուտբոլային թիմը` 25-ամյա մարզչի գլխավորությամբ արշավ էր ձեռնարկել դեպի քարանձավ, սակայն հորդառատ անձրևի պատճառով քարանձավի մուտքը փակվել էր, իսկ արշավականների խումբը փրկվելու համար ստիպված էր եղել խորանալ քարանձավով` մուտքից հեռանալով 4 կիլոմետր:

Փրկարարական որոնողական աշխատանքների միայն 9-րդ օրն է հայտնաբերվել կորսված խումբը:

Քարձանավից երեխաներին դուրս բերելու օպերացիային մասնակցել են ավելի քան 90 փրկարարներ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ