Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Քննարկվել են մի շարք բուժհաստատությունների արդիականացման հարցեր

am es
K`nnarkvel en mi shark` bowzhhastatowt`yownneri ardiakanats`man harts`er_76571

Հայաստանյան մի շարք բուժհաստատությունների, մասնավորապես, մասնագիտացված կենտրոնների ու պոլիկլինիկաների վերազինման, արդիականացման կամ կապիտալ հիմնանորոգման ծրագրերի շուրջ քննարկում է կայացել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Վամեդ» (VAMED) ընկերության տարածաշրջանային տնօրեն Պետեր Վերների հետ հանդիպման ժամանակ: Ընկերությունն առաջարկում է ֆինանսավորել առողջապահական կազմակերպություններին ուղղված նախագծեր: Պետեր Վերները փոխանցել է, որ հայաստանյան մի շարք բժշկական կենտրոնների հետ այսօրինակ աշխատանքի հաջող փորձ արդեն կա:

Արսեն Թորոսյանը շեշտել է, որ առանձին ցուցակում ընդգրկված մի շարք բուժհաստատություններ ունեն վերանորոգման, բարեկարգման կարիք: Ուստի, «Վամեդ» ընկերության հետ համատեղ աշխատանքի հնարավորությունները կքննարկվեն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ