Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Քննությունների ժամանակացույցը հաստատվել է

am
K`nnowt`yownneri zhamanakats`owyts`e hastatvel e_549
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՝ «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին: Այդ մասին «Հայ Ձայն»-ը տեղեկանում է կրթության, գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:Ժամանակացույցի համաձայն, քննությունները կկազմակերպվեն. «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26«Մաթեմատիկա» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28«Հայոց պատմություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29«Ռուս գրականություն» /բանավոր/ ռուսերենով ուսուցմամբ դասարաններիհամար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնականպարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում«Մայրենի լեզու և գրականություն» /բանավոր/ ազգային փոքրամասնություններիդասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում«Ֆիզկուլտուրա» /ամփոփիչ ստուգարք/-2016-2017 ուսումնական տարվա 1-ինկիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:
Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ