Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Քոչարյանը բացատրեց՝ ինչու է որոշել վերադառնալ քաղաքականություն

am
K`och`aryane bats`atrets`, inch`ow e oroshel veradarhnal k`aghak`akanowt`yown_87883

Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն, այս մասին «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Վերադառնում եք որպես անհա՞տ, թե՞ փորձելու եք մտածել ուժերի ձևավորման մասին՝ հարց ուղղեց զրուցավար Գեղամ Մանուկյանը: Ի պատասխան Քոչարյանը նշեց. «Այդ վերադարձը կարող է  լինել տարբեր ֆորմատներով: Ես կարող եմ ասել՝ ինչու եմ մտածում, որ պարտավոր եմ լինել քաղաքականության մեջ»:

Նա հայտնեց, որ  երկու հիմնական պատճառ կա: «Առաջին՝ ընդհանրապես վտանգները, որ ես այսօր տեսնում եմ աշխարհաքաղաքական վիճակից ելնելով: Այսօր ռուս-ամերիկյան հարաբերություններն ամենից ցածր մակարդակին են, սրված են Միացյալ Նահանգների հարաբերությունները Իրանի հետ: Նայեք Թուրքիայի կեցվածքին այսօր: 10 տարի առաջ Թուրքիան ուրիշ երկիր էր, ձգտում էր անդամակցել ԵՄ-ին, և այդ ձգտումը սահմանափակում էր Թուրքիայի ագրեսիվությունը, այսօր այլ իրավիճակ է: Տեսեք Վրաստանի ձգտումն անդամակցելու ՆԱՏՕ-ին: Այս բոլոր հարցերը կապեք իրար և տեսեք՝ ինչ վիճակ ունենք Հայաստանում»,- ասաց Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ ունենք կառավարությունը, որն, իր կարծիքով, չի հասկանում այդ ամենը: «Փորձ չունի և չի հասկանում, որ չի կարելի վարկաբեկել բանակը: Բանակից շատ հեռու են, և չեն հասկանում, որ այս իրավիճակում մեր պետականության երաշխավորը միայն հզոր բանակն է: Իրենք չեն գնահատում ադեկվատ ձևով այն, ինչ կատարվում է Հայաստանից դուրս, փորձ չունեն: Ես իրենց չեմ մեղադրում, որտեղի՞ց պետք է մարդ փորձ ունենա, եթե հասարակական կազմակերպություններում ինչ-որ Սորոսի գրանտներով զբաղված է ինչ-որ գործերով: Այդ ֆինանսավարումն արդեն խոսում է դրա մասին, միգուցե Ադրբեջանից է գալիս, միգուցե Թուրքիայից է գալիս: Որովհետև նպատակաուղղված քայքայել բանակը, մեղադրել բանակին սահմանադրական կարգը տապալելու մեջ,  քաշքշել այն մարդկանց, ովքեր լուրջ ծառայություն ունեն հայրենքի պաշտպանության գործում, ուղղակի անպատասխանու քայլեր են: Գուցե չեն հասկանում, ես դա ընդունում եմ: Բայց ես վստահություն ունեմ, որ այսօրվա իշխանությունը բավարար փորձ, գիտելիք և իմացություն չունի այս ամենի մասին: Այս սպառնալիքն է առաջին մղիչ ուժ ինձ համար, որ վերադառնամ քաղաքականություն»,- ասաց նա:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ