Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Քոչարյանի փաստաբանական թիմը դիրքորոշում կհայտնի ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հայտարարությունների վերաբերյալ

am es
K`och`aryani p`astabanakan t`ime dirk`oroshowm khaytni AATs ew HK`Ts ghekavarneri haytararowt`yownneri veraberyal _96939

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դիրքորոշում ներկայացնել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների՝ նախօրեին արված հայտարարությունների վերաբերյալ:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում  փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ գրավոր ձևով անդրադառնալու են ուժային կառույցների ղեկավարների հեռախոսազրույցն և ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին, որից հետո պատրաստ են քննարկել ցանկացած հարց:

«Ինչպես հեռախոսազրույցի, այնպես էլ ասուլիսի ժամանակ տեղ գտած ձևակերպումների ու կարծիքների մասով մենք օրվա ընթացքում կամ ամենաուշը՝ վաղն առավոտյան շատ համապարփակ, գրավոր տարբերակով տալու ենք դիրքորոշում՝ ամբողջ թիմով: Մեր ֆեյսբուքյան խմբում կտարածվի այդ դիրքորոշումը, կարող եք ծանոթանալ: Դրանից հետո եթե կարիք լինի առանձին հարցերի մասին դիրքորշումների՝ արդեն կքննարկենք»,- ասաց նա:

Օրբելյանը նշեց, որ մնացած դեպքերում՝ ցանկացած հարցի պարագայում իրենք պատրաստ են պատասխանելու, պարզապես այս դեպքում ծավալն այնքան մեծ է, որ առավել հարմար են գտնում գրավոր տարբերակով հրապարակելը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ