Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Քրդերը հակված են Աֆրինը փոխանցել Սիրիայի իշխանությունների հսկողությանը

am ru
K`rdere hakvats en Afrine p`okhants`el Siriayi ishkhanowt`yownneri hskoghowt`yane_41189

Քրդերը բանակցություններ են վարում Աֆրինը Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո տեղափոխելու շուրջ: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով իրավիճակին քաջածանոթ իր աղբյուրներին:  

 

Նրանցից զատ, տեղեկատվությունը հաստատել են նաեւ ռուսական դիվանագիտական օղակներում: Բանակցությունների մասին թերթին նաեւ տեղեկացրել է Քրդերի ինքնավարության ազգային-մշակութային դաշնային խորհրդի նախագահ Ֆարհաթ Փաթիեւը:

 

«Մենք պատրաստ ենք քաղաքը եւ նրան հարակից տարածքները տալ, բայց պետք է երաշխիքներ լինեն, որ մեր շահերը դրա արդյունքում չեն տուժի, - ասել է քրդական համայնքի ներկայացուցիչներից մեկը:

 

Միեւնույն ժամանակ, ըստ ռուսական դիվանագիտական օղակի ​​աղբյուրի, վերջնական որոշումը դեռ չի կայացվել, երկխոսությունը, այնուամենայնիվ շարունակվում է:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ