Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Քրդերը հայտարարում են, որ սիրիական բանակը Աֆրին է մտել

am ru
K`rdere haytararowm en, or siriakan banake Afrin e mtel_44830

Սիրիական ազգային ուժերի շարասյունը, չնայած թուրքական հրետանու կողմից իրականացվող կրակահերթին, բարեհաջող հասել է Աֆրին: Այս մասին ՌԻԱ Նովոստին է հայտնել Աֆրնի քրդական ինքնապաշտպանական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն:

Երեքշաբթի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սիրիական զինյալները նահանջել են Աֆրինից այն հետո, երբ  թուրքական հրետանու կողմից կրակահերթի են ենթարկվել:

«Մենք կապի մեջ ենք սիրիական բանակի, իշխանության, հետ, նաեւ Աֆրինի   իշխանության եւ քրդական պաշտպանական ստորաբաժանումների (YPG) հետ: Սիրիական կառավարության, սիրիական բանակի հրամանատարության կողմից Աֆրին ուժեր են ուղղվել: Էրդողանն այսօր վատ ճանապարհային ոստիկան է՝ ասելով, որ դադարեցրել է սիրիական զորքերի շարժը, որոնք ուղղվում էին Աֆրին:  Այդ խոսքերը սխալ են, ուժերն արդեն Աֆրինում»,- ասել է Խեդուն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ