Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Քրդերը թուրքերին հավասար սպանել եւ թալանել են հայերին. Ռուսական «Военное обозрение»

am en ru
K`rdere t`owrk`erin havasar spanel ew t`alanel en hayerin. Rhowsakan <<Voennoe obozrenie>>_40601

Ռուսական «Военное обозрение» ամսագիրը հրապարակել է հոդված, որտեղ ասվում է, որ Բայազետի  կոտորածները եւ հայերի Ցեղասպանությունը ցավալի էջ են ինչպես Թուրքիայի  պատմության մեջ, անպես էլ քուրդ ժողովրդի, որի ներկայացուցիչները 19-րդ դարավերջին  եւ 20- րդ դարասկզբին Օսմանյան կայսրության հայերի նկատմամբ աննախադեպ վայրագություններ են արել:

« Բայազետի կոտորածների առավել սարսափելի դրվագները սկսվել են  1877 թ.,  երբ թուրքական զորքերը լքել են քաղաքը, քաղաքի տերն ու տիրականը դարձել են  միայն քրդերը: Հայ ազատամարտիկ տղամարդկանց սպանվել են, սպանվել են նաեւ կանայք եւ երեխաները,  իսկ երբեմն էլ պարզապես հաճույքի համար ողջ-ողջ նետել են խարուկի մեջ: Քրդերը սպանել են նույնիսկ այն թուրքերին, ովքեր համարձակվել են փրկել իրենց հայ հարեւաններին », - ասվում է հոդվածում:

Հրապարակման մեջ նշում է, որ քրդերի կողմից հայերի հանդեպ կատարվող  վայրագությունները շարունակվել են նաեւ 1915 թ., երբ նրանք կրկին «օգնել» են թուրքերին արմատապես լուծել հայկական հարցը՝ որպես «պարգեւատրում» ստանալով զոհերի ամբողջ ունեցվածքը:

 

«Անիմաստ է գնահատել 1877 թ. եւ 1915 թ.  քրդերի կատարած գործողությունները եվրոպական կամ ռուսական արժեքների տեսանկյունից, բայց եւ այնպես նրանք էլ չպետք է  այսօր եվրոպական արժեքներին դիմել», - ասված է հոդվածում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ