Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Կալանավորվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը

am
Kalanavorvel e Masisi k`aghak`apet Davit` Hambardzowmyane _74855

Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի կալանավորման մասին:

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք, ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7֊ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով ա իրան դատել»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել էին Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ապա դատարանը նրանց կալանավորելու միջնորդությունը մերժել էր, և նրանք ազատ էին արձակվել:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ