Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Կան երևույթներ, որոնց համար բառերը նկարելու միջոցն են. Արմենուհի Մարտիրոսյան

am
Kan erewowyt`ner, oronts` hamar barhere nkarelow mijots`n en. Armenowhi Martirosyan_74575

Մուգ ֆոնի վրա անկանոն, դեղնավուն կամ կարմիր քառանկյուն, կարծես, խավարի մեջ բացվող հեռավոր դռներ։ Շուրջբոլորն անելանելիության պատեր են, բայց նկարչուհին այդ պատերի ետևում լույս է տեսնում։ Դա մարդկային ազատագրության խորհրդանիշն է. արվեստագետը ստեղծագործության միջոցով ազատագրվում է, փրկվում։

 

 Վարդան Ջալոյան

 

 

Արմենուհի Մարտիրոսյանը ստեղծագործում է ավելի քանի 25 տարի։ Նրա կտավները զարդարել են աշխարհի տարբեր երկրների ցուցասրահներ, իսկ հուլիսի 4-ին նկարչուհու գույների սիմֆոնիան տեղ էր գտել Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։

Արմենուհին այս անգամ իր կտավները ներկայացնում է դիտողին՝ «Ինչը» խորագրի ներքո։ Նկարչուհու համար այս ցուցահանդեսը յուրովի է նրանով, որ այստեղ կտավները համահունչ են միմյանց այնպես, ինչպես օրկեստրի հնչողությունը։ 

«Կան տարածքներ, որոնց դռները փակ են, և միայն ի վերուստ տրված շնորհի միջոցով ինձ հաջողվում է բացել այդ դռներն ու բացահայտել դրանցից այն կողմ գտնվող իրականությունը։

Կան երևույթներ, որոնք ոչ մի բառով չես արտահայտի, դրանց բառերը նկարելու միջոցն է, ստեղված կտավները, որոնք զգայական դաշտի չգրված արտահայտությունն են», - մեզ հետ զրույցում անկեղծացավ Արմենուհին։

Դե, իսկ արվեստասեր այցելուները շրջում էին ցուցասրահում, ոմանք՝ փորձելով գտնել իրենց ներսում ծագող հարցերի պատասխանները, ոմանք էլ՝ պարզապես վայելում կտավներում տիրող անդորրը, ուր շողում էր ապաքինող լույսը...

  Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 17-ը։

  Մուտքն ազատ է։ ՀասցենԵրևան, Մաշտոցի պողոտա 7։

 

 Պատրաստեց  Լ. Շարբաթյանը

 

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ