Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Կանադական ընկերությունը Կապանում նավթ եւ գազ է որոնում

am en
Kanadakan enkerowt`yowne Kapanowm navt` ew gaz e oronowm_39030

«Ագապե» ընկերությունը մտադիր է Սյունիքի մարզկենտրոն Կապանի վարչական տարածքում նավթի եւ գազի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել եւ քաղաքի իշխանությանն է ներկայացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը:

 

Հայաստանի կառավարությունը նավթ եւ գազ որոնելու համար Հայաստանը բաժանել է 6 պայմանական տարածքների,  6-րդ տարածքը Սյունիքն է: «Ագապե» ընկերությունն այս տարածքում հայտնաբերել է հեռանկարային տեղամասեր:

 

Ըստ ընկերության, առայժմ խոսքը միայն երկրաբանական աշխատանքների մասին է, հորատում այս փուլում չի նախատեսվում: Եթե համապատասխան պաշարներ հաստատվեն, կլինեն հետագա փուլերը՝ կրկին հանրային լսումների պարտադիր կազմակերպմամբ:

 

 

«Ագապե» ընկերության հիմնադիրը կանադական կազմակերպություն է:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ