Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Կարապետ Թաշճյան

am
Karapet T`ashchyan_71282

Կարապետ Թաշճյանը ծնվել է 1865թ․-ին Խարբերդի Հյուսեյնիկ գյուղում։ Նախնական ուսումը ստացել է տեղի վարժարանում, ապա մեկնել ԱՄՆ։ Վաղ տարիքից հարել է Հնչակյան կուսակցությանը և պատանի տարիքից զբաղվել ազգային ու հեղափոխական գործերով։ 1903թ․-ին Թաշճյանը վերադարձել է Խարբերդ և զբաղվել առևտրով։

1904թ․-ին Հակոբ-Հաբեթ հերոսների դեպքի հետ կապված ձերբակալվել է և մինչև 1908թ․-ը՝ Օսմանյան Սահմանադրության հռչակումը, մնացել բանտարկված։ Այնուհետև քաղբանտարկյալների հետ ազատ է արձակվել և լծվել հայերի ինքնապաշտպանության գործին։ Շուտով հարել է Վերակազմյալ Հնչակյաններին և դարձել վարչության գլխավոր դեմքերից մեկը։ Մեծ ջանք է թափել՝ հայությանը ինքնապաշտպանության պատրաստելու ու իր գաղափարակիցներին միավորելու ուղղությամբ։

Սակայն 1915թ․-ին թուրքերը հավաքեցին հայ տղամարդկանց և ուղղեցին սպանդանոց, նրանց շարքում էր նաև Թաշճյանը։ Նա դարձավ առաջին նահատակներից մեկը, ով ենթարկվեց զարհուրելի տանջանքների ու անասելի դաժան վախճան ունեցավ։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ