Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Ղազախստանի ներկայացուցիչն է

am es
Karen Asryani howshamrts`ashari arhajatare Ghazakhstani nerkayats`owts`ich`n e_70222

Օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի շախմատային հուշամրցաշարում կայացան 3-րդ տուրի պարտիաները:

Այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից միավորը կիսեցին Մանուէլ Պետրոսյանը, Վահե Դանիելյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Հաղթանակ տոնեցին Արամ Հակոբյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը և այլք:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Ռինատ Ջումաբաևն է, ով 3 հնարավորից ունի 3 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից 2,5 միավոր ունեն Վահե Դանիելյանը, Արամ Հակոբյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը:

Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս մրցաշարն անցկացվում է Ջերմուկում: Մրցաշարին մասնակցող ամենաբարձր վարկանիշն ունեցող մարզիկն է հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնան (2666): Բարձր վարկանիշ ունեցող հայ գրոսմայստերներից մրցաշարին մասնակցում են Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը:

Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը մեկնարկեց հունիսի 21-ին և կեզրափակվի հունիսի 29-ին: Այն կունենա 9 տուր: Մրցաշարին մասնակցում է 76 շախմատիստ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ